Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի 1969թ.ծաղրական ինքնանկարը վաճառվել է «Կրիստիս» աճուրդում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 25, 2010 23:14

Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի 1969թ.Մոնրեալի հյուրանոցում ի պաշտպանություն խաղաղության  մեկ շաբաթյա  աղմկահարույց «անկողնային ակցիայի» ծաղրական  ինքնանկարը վաճառվել է հինգշաբթի երեկոյան ,լոնդոնյան «Կրիստիս» աճուրդում 37 հազար ֆունտով/մոտ 55 հազար դոլ./.

Ռոկ և պոպ երաժիշտների իրերի վաճառքի «Ամենա հաջողված գործարքներից մեկը», ըստ անգլիական այդ հայտնի աճուրդային տան ներկայացուցիչի, ծավալվեց Մայքլ Ջեքսոնի բեմական բաճկոնի շուրջ: Այն կարված էր փայլերով,գնահատվեց 3 հազար դոլար, բայց վաճառվեց ավելի քան 33հազար դոլարովպոպ երաժշտության արքայի» մահվան տարեդարձի նախօրեին:

73 հազար դոլարով վաճառվեց»Գիբսոն Էս -Ջի» կիթառը,որը պատկանում էր The Who խմբի անդամ Պիտ Տաունդսենին:

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply