Երկու առաջատար` Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2009 16:05

main20080614_46Ջերմուկում կազմակերպված շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարները երկուսն են. վաստակած 5-ական միավորով աղյուսակը գլխավորորում են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Այս շախմատիստներին հաջորդում են 4 մասնակիցներ, որոնց թվում է նաև Տեր-Սահակյանի 70-ամյա մարզիչը` միջազգային վարպետ Էդվարդ Մնացականյանը: Նա, ինչպես նաև Լևոն Բաբուջյանը, Հակոբ Վարդանյանը, Արման Հայրապետյանը, ունեն 4,5-ական միավոր:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply