ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2010 19:46

Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու կարողությունները կնպաստեն հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ եղած մեծ հեռավորությունը չի խանգարի քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, եւ, որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ կանի դրան նպաստելու համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է հայ-արգենտինական պատգամավորական խումբ:
Արգենտինայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց Արգենտինայի Պատ•ամավորների պալատի եւ Սենատի նախագահների ողջույնները: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը: Ընդգծվեց տնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը բիզնես ֆորումների միջոցով, որոնք հնարավորություն կտան երկու երկրների գործարարներին ավելի լավ ճանաչել միմյանց, տեղեկանալ հնարավորություններին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր ծրագրերի իրականացմանը եւ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձեւավորմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1832 անգամ:
Print Friendly

Leave a Reply