Հայաստանում ամեն օր ավտովթարից մահանում կամ վնասվում է 2 մարդ. մահացողների թիվն այս տարի հասել է 129-ի

Օրվա լուր | | July 3, 2009 15:57

mhm42548-copyՀայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհերի թիվն այս տարի (129 անձ) նախորդի համեմատ (171 անձ) նվազել է 42-ով, իսկ մարմնական վնասվածք ստացողների թիվը` 526-ով (անցյալ տարի` 1096, այս տարի`570). այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:

Համբարձումյանն ասում է, որ նվազումը կապված է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ակտիվ գործունեությամբ:

2009թ. 6 ամիսների ընթացքում գրանցվել է 765 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 146-ի դեպքում հարուցվել է քրեական գործ: 146 պատահարից 90-ի դեպքում մահացել է մեկական հոգի, իսկ 10-ի դեպքում` 2 և ավել:

Հայաստանում ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածք է ստանում կամ մահանում:

ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար (տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով ու ուղղիչ աշխատանքից մինչև ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու դեպքում` առավելագույնը 3 տարի գործունեությունից զրկում):

Եթե պատահարի հետևանքով կա մեկ կամ մեկից ավել զոհ, պատասխանատվություն են սահմանում նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը (ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի և 3-րդ կետի դեպքում` ազատազրկում` առավելագույնը 4-10 տարի):

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply