Արագ ինտերնետը Ջերմուկում հասանելի է իրադարձությունը լուսաբանող ԶԼՄ-ների և հյուրերի համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2010 16:27

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՋի-Էն-Սի Ալֆա՚-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերը և իրադարձությունը լուսաբանող լրագրողներն իրենց տրամադրության տակ ունեն լայնաշերտ ինտերնետ, ինչը թույլ է տալիս մրցաշարի մասին տեղեկությունները փոխանցել առավել արագ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունն է բերել մրցաշարի մամլո կենտրոնը համակարգիչներով համալրելու և ինտերնետ հասանելիությամբ ապահովելու գործում: Այդ կենտրոնի շնորհիվ, հավատարմագրված ԶԼՄ-ներն անմիջապես Ջերմուկից առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրենց աշխատանքը` խմբագրություններին մատակարարելով վերջին նորությունները, այդ թվում նաև` լուսանկարներ և տեսանյութեր:Ավելին, աշխարհի շախմատասերները կարող են օնլայն եղանակով դիտել մրցաշարի հանդիպումները: Լայնաշերտ կապի արդիական միջոցների շնորհիվ մրցաշարի բոլոր խաղերը հնարավոր է վերբեռնել և օնլայն մատչելի դարձնել լայն հասարակության համար:Բացի այդ, Ջերմուկի ՙԱրմենիա՚ առողջարանային համալիրում հանգրվանած բոլոր հյուրերի և մասնակիցների համար ստեղծված են Wi-Fi անվճար ինտերնետ գոտիներ, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն կապ պահպանել իրենց ընտանիքների և ընկերների հետ:ՙՄենք` հայերս, փոքրաթիվ ազգ ենք, բայց ներկայացնում ենք շախմատային հսկաների երկիր: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մտավոր կապիտալը մեր մրցակցային առավելությունն է: Հանդիսանալով սպորտի գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունն է ցուցաբերում այն միջոցառումների կազմակերպման հարցում, որոնցում մեկտեղված են մեծ հաջողություն ու ազգային հպարտությունը՚,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՙԼինելով շախմատային մեծություններ տված երկրի հպարտ քաղաքացիներ, ՙՋի-Էն-Սի Ալֆա՚ ընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերում Ջերմուկի և աշխարհի միջև կապի ապահովման հարցում: Մենք մեր գրոսմայստերներին այս մրցաշարում մաղթում ենք մեծ հաջողություն՚,-ասաց ՙՋի-Էն-Սի Ալֆա՚ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը (նվիրված Հենրիկ Կասպարյանի հիշատակին) կանցկացվի Ջերմուկում` հունիսի 24-ից հուլիսի 5-ը: Մասնակիցների թվում բազմաթիվ մրցանակներ շահած գրոսմայստերներ են Չինաստանից, Բուլղարիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Էկվադորից: Հայաստանը ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply