Վահան Դիլանյան. «Ազգային անվտանգության և Պաշտպանության նախարարությունները բարձր արդյունավետությամբ են գործում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 25, 2010 16:00

Այսօր «Տեսակետ»  մամուլի ակումբը հյուրընկալել էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանին, ով խոսեց ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումների մասին:

«Հունիսի 18-ին ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսումը միֆ չէ, ինչպես սերմանել են հայ հանրության շրջանում:  Մարտի միջոցով նման ստուգումները, լինելով ստանդարտ միջոցառումների համալիր, նաև ենթադրում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսկման համար նախապատրաստման միջոց»,-նշեց քաղաքագետը:

«Մեր իշխանություններն իրենց հայտարարություններում միշտ զսպվածություն են ցույց տվել և դա նորմալ է. հաղթող երկրի վարքագիծ: Բայց թերացել են այն հարցում, որ նմանօրինակ վարքագծը նաև լուրջ ազդում է հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա: Դրա հետ մեկտեղ խաղաղասիրություն ու համակեցություն է քարոզվում տարբեր խողովակներով,-ասաց Դիլանյանը,- «Խաղաղությունը լավ բան է. պատերազմ ոչ մի նորմալ մարդ չի ուզում, բայց խաղաղասիարական այդ կլիման արդյունավետորեն կանդրադառնար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, եթե ադեկվատ կուրս տարվեր Ադրբեջանում, այնինչ Բաքվի պետական քաղաքականությունն ավելի ու ավելի է դժվարացնում խաղաղության ընկալումը ադրբեջանցիների մոտ»:

Անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսում ընդունված ռազմական դոկտրինի փաստին`  Վահան Դիլանյանը նշեց, որ դրանով Ադրբեջանը կրկնակի լեգալացրեց ուժային  ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու իրավունքը, հաշվի առնելով այն, որ 2007 թվականին հաստատված Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգն էլ էր կոչ անում ուժային եղանակով այսպես կոչված  «տարածքային ամբողջականության վերականգնման»  հնարավորության մասին:

Քաղաքագետը նշեց, որ այս քայլերն դեռևս չեն խոսում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման մասին, և որ նույն սկզբունքով, օրինակ տարածաշրջանում էներգոռեսուրսային անվտանգության գործոնը նույնպես հարցականի տակ է դնում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսկումը: Դրա հետ մեկտեղ, սակայն, նա նշեց այն գործոններն ու պայմանները, որոնք միասին կամ մասնակիորեն վերցված, վկայում են պատերազմի վերսկսկման մասին. 2 մլրդ դոլլարից անցնող ռազմական ծախսեր, ռազմատենչ հայտարարություններ, խաղաղության պայմանագրի բացակայություն, 2012 թվականի շրջաններում ադրբեջանական տնտեսության հնարավոր անկում, քաղաքական որոշում ընդունողի էմոցիոնալ գործոն, սադրանք և այլն:

Վերը թվարկվածները համարելով՝ որպես «անհրաժեշտ, բայց ոչ բավարար»  գործոններ ու պայմաններ ռազմական գործողությունների վերսկսկման համար, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահն, այնուամենայնիվ, նշեց, որ Ադրբեջանի կողմից կա մշտական սպառնալիք, ու այդ պոտենցիալ սպառնալիքը ցանկացած պահի կարող է դառնալ իրական և խորհուրդ տվեց, որ իշխանությունները համապատասխան հանրային քաղականություն ակտիվացնեն այս ուղղությամբ:

Դիլանյանը նաև կարևորեց ուժային կառույցների արդյունավետ գործունեությունը, դրանցից առանձնացնելով Ազգային անվտանգության և Պաշտպանության նախարարությունները. « Ազգային անվտանգության նախարարությունը արդյունավետ գործունեություն է ծավալում հատկապես հակահետախուզության գծով. կարևոր օրինակ է՝ անցյալ տարվա հայ փոխգնդապետի հայտնաբերումը, որը ադրբեջանական հատուկ ծառայություններին ռազմավարական նշանակության տեղեկատվություն էր փոխանցում, որի հետ միասին բացահայտվեց ազգությամբ ադրբեջանցի, Իրանի քաղաքացի լրտես: Իսկ Պաշտպանության նախարարությունը կատարելապես ապահովում է հայոց բանակի մարտական ոգին, ի տարբերություն ադրբեջանական պաշտպանության ոլորտի, որտեղ զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը անբավարար մակարդակը, ծայրահեղ չափերի հասնող կաշառակերությունը և նեպոտիզմը շարունակում են խիստ հարցականի տակ դնել ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը»:

Դիտվել է 3613 անգամ:
Print Friendly

Leave a Reply