Օուենը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2009 15:52

ouenՖուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը «Նյուքասլից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: 2009-ի ամռանը լրանում է  նրա կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ: Այդ է պատճառը, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման համար փոխհատուցում չի վճարի:

2005-ին Օուենը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել էր «Նյուքասլ»: Անգլիական ակումբն այդ գործարքի համար վճարել էր 16 մլն ֆունտ ստերլինգ: 2008-09-ի Անգլիայի առաջնությունում Օուենը մասնակցել էր 27 խաղի և 8 գնդակ էր խփել մրցակիցների դարպասը, իսկ «Նյուքասլը» հրաժեշտ էր տվել բարձրագույն խմբին:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply