Լավագույններին` նաև դրամական պարգևներ

Օրվա լուր | | June 25, 2010 14:45

Ամեն տարի հունիսի վերջին  շաբաթը տարբեր երկրներում անցկացվում են վազքարշավներ` նվիրված Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրմանը: Հունիսի 23-ը համարվում է միջազգային օլիմպիական օր, քանի որ 1894-ի այդ օրը հիմնադրվել է ՄՕԿ-ը: Բացառություն չեն կազմում նաև մեր երկրում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 26-ին վազքարշավներ կանցկացվեն  տարբեր մարզերում, Երևանում, Արցախում: Հատկապես մեծ մասսայականություն է սպասվում Երևանում կայանալիք մեկնարկում, որը  ժամը 10-ին կսկսվի Հանրապետության հրապարակում: Երթուղու շարունակությունն  այսպիսին է` Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, ստորգետնյա անցում, «Հաղթանակ» կամուրջ, «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ: Մասնակիցներն ուժերը կչափեն յոթը խմբերով: Աչքի ընկնողները , ՀԱՕԿ-ի պատվոգրերից և ՄՕԿ-ի հավաստագրերից բացի, կստանան դրամական պարգևներ: Ի դեպ,  վազքարշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply