Է. Նալբանդյան.»ՀՀ նախագահի այցելությունը Գերմանիա բավական հագեցած էր եւ արդյունավետ»

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2010 14:25

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Գերմանիա բավական հագեցած էր եւ արդյունավետ: Նման գնահատական տվեց այցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր նախարարությունում Ավստրիայի Հանրապետության Եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հրավիրված ասուլիսում: Ըստ նրա` Հայաստանի հարաբերությունները Գերմանիայի հետ ամենաբարձ մակարդակի վրա են թե քաղաքական երկխոսության, թե տնտեսական, եւ տարբեր ոլորտներում համագործակցության իմաստով:

«Երկու երկրների համագործակցությունն ավելի խորացնելու համար կա համապատասխան ներուժ: ՀՀ նախագահի այցելության ժամանակ քննարկվեցին այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել եւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի եւ Գերմանիայի կողմից այդ հարաբերություններն առավել խորացնելու, ամրապնդելու եւ զարգացնելու համար: ՀՀ նախագահի այցելությունը Գերմանիա նոր կարեւոր հիմք կդնի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասաց Է. Նալբանդյանը:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply