Ալեքսանյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2009 15:46

bronze_medalԹբիլիսիում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Ցավոք, նախնական փուլի գոտեմարտերում անհաջողության մատնվելով` խաղարկված պարգևներից անմասն են մնացել Ալեքսան Միքայելյանը (55 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Վաչիկ Եղիազարյանը (66 կգ):

Այսուհանդերձ, մերոնք կարող են բարելավել ունեցած ցուցանիշը. այսօր պայքարի ոլորտ են ներգրավվել Սարգիս Խաչատրյանը (50 կգ), Ռոբերտ Հովհաննիսյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Էդվարդ Սողոմոնյանը (96 կգ), որոնցից սպասելիքներ կան:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply