Պայքարն ավելի է սրվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2010 14:08

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում ամենամեծ անակնկալը գրանցվեց: F խմբում ընդգրկված աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը  3-րդ տուրում, 2:3 հաշվով պարտվելով Սլովակիայի թիմին, դուրս մնաց պայքարից: Պարագվայի հավաքականը  ոչ-ոքի խաղաց Նոր Զելանդիայի ընտրանու հետ` 0:0, և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ապա հաջորդեց Սլովակիայի ընտրանին: 1/8 եզրափակիչում Սլովակիայի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի ընտրանուն, իսկ Պարագվայի  թիմի մրցակիցը կլինի Ճապոնիայի հավաքականը: E խմբում հանդես եկող Հոլանդիայի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ,  առավելության հասնելով Կամերունի  թիմի նկատմամբ` 2:1: Հոլանդացիները վստահորեն խմբում գրավեցին առաջին տեղը: Երկրորդ տեղի հարցը լուծվեց Ճապոնիա-Դանիա (3:1) խաղում: Այսպիսով, ճապոնացի ֆոտբոլիստները դուրս եկան խմբից, և դա միանգամայն օրնաչափ է: Սակայն Պարագվայի հավաքականի հետ մրցել նրանց համար դժվար կլինի: Ինչևէ, պայքարն աշխարհի առաջնությունում ավելի է սրվում:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply