Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 13:47

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ  խուլիգանության կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  2010թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Դ. Քիրամիջյանը Երեւան քաղաքի Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է  պատահական անցորդ  Վ. Թադեւոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով  նրա մարմնի տարբեր մասերին:

Դ. Քիրամիջյանի եւ մյուսների խուլիգանական գործողությունները կասեցվել են ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցներ  միջամտության արդյունքում:

Կատարած իրավախախտման համար  ոստիկանների կողմից  Դ. Քիրամիջյանին բերման ենթարկելիս  քաղաքացի Ս. Գեւորգյանը կյանքի եւ առողջության համար  ոչ վտանգավոր  բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող`  ՀՀ ոստիկանության  ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Բաղդասարյանի նկատմամբ, այն է` քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Դ. Քիրամիջյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ս. Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն, ինչպես հաղորդում է դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,   ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply