«Թուրքիան ռիսկի է գնում իր վրա փորձարկել Կոսովոյի նախադեպը»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 25, 2010 13:13
«Today`s Zaman» թերթի թղթակից Յավուզ Բայդարը քննադատել է Թուրքիայի կառավարությանը` Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական եւ սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունենալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողը ընդգծում է, որ 2 մլն քրդեր, որոնց հարկադրել են լքել իրենց տները, բնակություն են հաստատել թուրքական քաղաքներում` կազմելով աղքատությամբ եւ գործազրկությամբ ախտահարված գետտոներ: Նրա խոսքերով, թուրքական զորքերի հետ բախումների ժամանակ զոհված 80 տոկոս գրոհայիններ կազմում են հուսալքության հասցված երիտասարդությունը: Նա պնդում է, որ եթե կառավարությունը ստեղծված իրավիճակի սոցիալ-քաղաքական տեսակետները կարգավորելու փոխարեն, նախկինի պես, մեղադրի իրաքցի առաջնորդներին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ապա Թուրքիան ռիսկ կանի իր վրա փորձարկել Կոսովոյի նախադեպը: «Քրդերով բնակեցված նահանգները կհայտարարեն Անկարայի հետ իրենց հարաբերությունները խզելու մասին եւ ինքնավարություն կհռչակեն», -կանխատեսել է նա:
Հատկանշական է այն փաստը, որ «Today`s Zaman»-ի թղթակիցը հայտնում է, որ «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելյան զինվորների հետ բախման ժամանակ գրեթե բոլոր զոհվածները ոչ թե թուրքեր, այլ էթնիկ քրդեր են եղել: Նա այդ փաստը բերում է որպես հուսալքության աստիճանի ցուցադրություն, որ համակել է Թուրքիայի քրդական համայնքին:






Facebook
Tweet This
Email This Post
