Ավազակային հարձակում «գազի մարդկանց» անվան տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 13:11

Վաղարշապատի բնակչուհի, 1960 թ. ծնված Արև Ա.-ն հունիսի 23-ին, ժամը 17.45-ին դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 16.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք ներկայանալով որպես գազի ծառայության աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել իր տուն, և տանը միայնակ գտնվող որդու` 1993 թ. ծնված Արմեն Վ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը, բերանը և հափշտակելով 4.000.000 դրամ, 8000 ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ` կատարվում է քննություն:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply