Հայոց պատմությունից 20 է ստացել դիմորդների 0,22, քիմիայից` 0,7 տոկոսը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2010 13:01

Հայտնի են Հայոց պատմության և քիմիայի միասնական քննության արդյունքները:

Հունիսի 19-ին տեղի ունեցած Հայոց պատմության քննությանը մասնակցել է դիմում-հայտ ներկայացրած 3270 դիմորդներից 3085-ը, 185-ը բացակայել են: Դիմորդների 17,82 տոկոսը Հայոց պատմությունից անբավարար է ստացել, գերակշիռ մասը` 52,83 տոկոսը ստացել է նվազագույն դրական գնահատական` 8-13, 17,86 տոկոսը ստացել է 13,5-17 միավոր, իսկ առավելագույն 17,5-20 միավոր է վաստակել դիմորդների միայն 11,52 տոկոսը:  20  է ստացել 7 դիմորդ: Հայոց պատմության միջին գնահատականը 11,3 է:

Քիմիայից քննությանը ներկայացել են 1339 հայտագրված դիմորդներից 1255-ը:  Դիմորդների 14,21 տոկոսը քիմիայից անբավարար է ստացել, 46,49 տոկոսը` 8-13 միավոր, 13,5-17 միավոր է վաստակել դիմորդների 25,1 տոկոսը: 17,5-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 14,18 տոկոսը: 20 է ստացել 9 դիմորդ:  Միջին գնահատականը քիմիայից 12,2 է:

Դիտվել է 2394 անգամ:
Print Friendly

Leave a Reply