Շվեդիայում «Միկա»-ն պարտվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 15:39
Երեկ Աշտարակի «Միկա»-ն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակում Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքի «Օլիմպիա» մարզադաշտում տեղի «Հելսինգբորգի» հետ կայացած խաղում պարտվեց 1:3 հաշվով:
Հանդիպման 50-րդ րոպեին հաշիվը բացեց հանրածանոթ ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը: Սակայն 16 րոպե անց «Միկա»-ի խաղացող Ուլիսես Մոնտենեգրոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1:
Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն Լարսոնը 86-րդ րոպեին ևս մեկ գնդակ խփեց մեր թիմի դարպասը: Իսկ մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին տանտերերից գոլի հեղինակ դարձավ Էրիկ Սունդին:






Facebook
Tweet This
Email This Post
