Վտանգը վնասազերծվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 12:43

Հունիսի 24-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան 16/1 շենքի կողային հատվածում ամրացված ծխատար խողովակը կախվել է, եւ վտանգ է ներկայացնում անցորդների համար:

Ժամը 19.35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Փրկարարների ուժերով խողովակը ապամոնտաժվել է:

Նույն օրը, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 123 տանը հարակից սյան վրա փակցված գովազդային վահանակը կախվել է, եւ վտանգ է ներկայացնում անցորդների համար:

Ժամը 24.00-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Փրկարարների ուժերով վահանակը ապամոնտաժվել է եւ իջեցվել:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply