Բախվել է 2 մեքենա, վարորդներից 1-ը զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 12:38

Հունիսի 24-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 21.40-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 16 ՍԼ 866 եւ «ՎԱԶ-2106» մակ­նի­շի 63 ՍՏ 132 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Մինչև փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների երկու ուղեւորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, «1-03» ծառայության աշ­խատակիցների կողմից տեղափոխվել են «Գրիգոր Լու­սավորիչ» բժշկական կենտրոն:

Ուղեւորներից մեկը մահացել է, իսկ մյուս ուղեւորի` 26-ամյա Վազգեն Մաթեւոսյանի վիճակը գնահատվել է կայուն-ծանր:

Փրկարարները զոհվածի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխա­տա­կիցներին:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply