Հրդեհներ Երևանում, Արարատում, Լոռիում և Սյունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 12:34

Երեկ  ահազանգեր են ստացվել Երեւանի մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին, մասնավորապես` Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող թիվ 103 դպրոցի բակում այրվել է 200, Թաիրով 50 հասցեին հարակից տարածքում` 2050, Արաբկիրի 51 փողոցի վերջնամասում` 1000 քմ. մակերեսով խոտ:

Նույն օրը ահազանգեր են ստացվել նաեւ Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտո­ճա­նապարհի սկզբնամասում եւ Արմավիրի մարզի Մար­գա­րա-Էջմիածին ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բռնկված հրդեհների մասին:

Այրվել է համապատասխանաբար` 5000 եւ 1000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Այսօր  Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.15-ին հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ 47 հասցեում:

Ժամը 03.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` ժամը 04.17-ին:

Ամբողջությամբ այրվել են «Վիստ-Վարկո» ՍՊԸ-ին պատկանող առեւտրային կրպա­կը` 9 քմ., եւ կից կրպակի տանիքը` 2 քմ. մակերեսներով:

Հունիսի 25-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.55-ին հրդեհ է բռնկվել Կապանի Չարենցի 2 հասցեին հարակից «Հեքիաթ» սրճարանում:

Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` ժամը 07.10-ին:

Սրճարանի խոհանոցում այրվել է սառնարան:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply