Կամովին զինկոմիասրիատ ներկայացածների նկատմամբ հետախուզումը կդադարեցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 10:32

ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ գլխավոր  դատախազի  կողմից  ցուցում է  տրվել  մարզերի  և  համայնքների  դատախազներին`  անհապաղ  փոխել  ընտրված  խափանման  միջոց  կալանավորումը,  դադարեցնել  հետախուզումը և  քրեական  հետապնդումը  այն  զորակոչիկ մեղադրյալների  նկատմամբ, ովքեր  զորակոչի  ընթացքում  կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված  ուժերում:

ՀՀ  գլխավոր  դատախազությունը  կոչ է անում հետախուզման  մեջ  գտնվող  զորակոչիկներին` օգտվել  ընձեռված   հնարավորությունից,  կատարել  հայրենիքի  և  ժողովրդի  հանդեպ  սահմանադրական  պարտքը,  ձերբազատվել  հետախուզվող  մեղադրյալի  կարգավիճակից,  հպարտորեն կրել մեր  անկախ և  ազատ  հայրենիքի  քաղաքացին  և  զինվորը  լինելու  բարձր  կոչումը:

Քրեական  հետապնդում  չի  իրականացվի  նաև  այն  անձանց  նկատմամբ,  ովքեր  «Այլընտրանքային  ծառայության  մասին»  ՀՀ  օրենքով  նախատեսված  կարգով  ցանկություն   կհայտնեն  մեկնելու  այլընտրանքային   աշխատանքային    ծառայության  վայրեր`  հայրենիքի  առջև  իրենց  քաղաքացիական  պարտքը  կատարելու  համար:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply