Հաջորդ տարի Օրանժը կապահովի 95 տոկոս բջջային կապի ծածկույթ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2010 10:20

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 24-ին ընդունել է  ֆրանսիական «Օրանժ» ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտիին:

Մ.Վարդանյանը ողջունելով ֆրանսիական հայտնի ընկերության ներկայացուցչին նշել է, որ նախարարությունը ցանցակած հարցում պատրաստ է քննարկել եւ աջակցել ընկերությանը` Հայաստանում բնականոն գործունեություն ծավալելու համար:

Նախարար Մ.Վարդանյանն անդրադռնալեով «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեությանը նշել է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ միայն  մայրաքաղաքը, այլեւ հեռավոր շրջաներն ու գյուղերը: Օ.Սանտին տեղեկացրել է, որ ընկերությունն այս տարի Հայաստանում կներդնի 50 մլն ԱՄՆ դոլար եւ մինչեւ տարեվերջ ամբողջ հանրապետության  բնակչության 95 տոկոսին կապահովվի «Օրանժ Արմենիայի» բջջային կապի ծածկույթով եւ գերարագ ինտերնետ կապով:

Օ.Սանտին գոհունակություն է հայտնել «Օրանժ Արմենիայի» գործունեության արդյունքներից, այդ թվում բաժանորդների քանակից եւ նշել, որ այդ հարցում բանականին մեծ է եղել տրանսպորտի եւ կապի նախարարության աջակցությունը: Նրա խոսքերով, Հայաստանում բավականին առողջ մրցակցություն  է ձեւավորվել բջջային կապի ծառայություն մատուցող երեք օպերատորների միջեւ:

«Օրանժ»-ի փոխնախագահի խոսքերով, իրենք մեծ հավատ ունեն դեպի հայկական շուկան, եւ պատրաստվում են  կատարել ներդրումներ ` այդ շուկան օգտագործելով նոր տեխնոլոգիաների կիրառման համար:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply