Ավստրիական «Cercle diplomatique et economique international» հանդեսը մի քանի էջ նվիրել է Հայաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2010 21:02

Դիվանագետների, գործարարների, կառավարության անդամների համար նախատեսված Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին եւ հայ ժողովրդին:

Հանդեսում տպագրվել են հարցազրույցներ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Վիեննայում բնակվող աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ, տեղ են գտել նյութեր ավստրիահայ համայնքի, Վիեննայի Մխիթարյան միաբանության եւ լիբանանահայ Մազբանյան ընտանիքի մասին, որը վերջին տարիներին մեծ համբավ է ձեռք բերել Վիեննայի ոսկերչության ոլորտում:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply