Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 24, 2010 20:50

Ս. թ. հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում հունիսի 25-ին, ժամը` 11.25:

Էդվարդ Նալբանդյանի եւ Միխայել Շպինդելեգերի հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը` 10.00: Օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունում մինչեւ հունիսի 24-ը, ժ. 18.00:

Հանդիպումից անմիջապես հետո ժամը` 10.50, ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը (լեզուն` հայերեն-գերմաներեն): Լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունում մինչեւ հունիսի 24-ը, ժ. 18.00:

Դիտվել է 2185 անգամ:
Print Friendly

Leave a Reply