Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2010 17:42

Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային Ժողովը 2010 թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի
մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների` Կառավարության
ազգադավ նախագծի օգտին` 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Սա
կատարվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնի օրը Անկախության հռչակագիր
ընդունած դահլիճում: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների
վերաբացմանը»
քաղաքացիական շարժումը`

ա. վերահաստատում է իր սկզբունքները և վճռականությունը` կանխելու ապազգային և
հակասահմանադրական ձեռնարկումները,

բ. հայտարարում է պայքարի նոր փուլ թևակոխելու մասին,

գ. առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի
համազգային կոչ, և կներկայացնի հետագա գործողությունները,

դ. կոչ է անում բոլոր ուժերին և շահագրգիռ անհատներին եռանդով միանալ մեր
աշխատանքներին` ընդհանուր մոտեցումների ձևավորմանը մասնակից լինելու լայն
հնարավորությամբ:

Խնդրում ենք փոխանցել մեզ ձեր առաջարկները և շարժմանը մասնակցելու ձեր
նախընտրելի ձևաչափը:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply