Տրանսպորտային ճգնաժամ Բեռլինում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 14:46
Արդեն երեք օր է` Բեռլինի իշխանությունները չեն կարողանում հաղթահարել մայրաքաղաքում տիրող տրանսպորտային ճգնաժամը: Հունիսի 30-ի լույս առավոտյան շարքից դուրս են եկել քաղաքային սպասարկման 634 էլեկտրագնացքներից 127-ը:
Գնացքների շարքից դուրս գալու պատճառն անվտանգության պահանջներին չհամապատասխանելն է: Դեռ մայիսին շարժակազմերից մեկը ակի վնասվելու արդյունքում դուրս էր եկել գնացքագծերիծ, ինչից հետո գնացքները շահագործող ընկերությունը պարտավորվել էր ամեն շաբաթ ստուգել քաղաքային էլեկտրագնացքների հին և մաշված անիվները:






Facebook
Tweet This
Email This Post
