Հրապարակվել են Ատլանտյան օվկիանոսում կործանված ինքնաթիռի հետաքննության առաջին արդյունքները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 14:40
Հուլիսի 2-ին Վթարների հետաքննության ֆրանսիական գործակալությունը հրապարակել է հունիսի 1-ին «Էյր Ֆրանս» ավիաընկերության «Ա330» ինքնաթիռի` Ատլանտյան օվկիանոսում կործանման հետաքննության առաջին արդյունքները: Համաձայն տրամադրված տեղեկությունների` ինքնաթիռում գտնվող 228 անձանցից գտնված են միայն 51-ի դիակները, որոնք ուղղարկվել են Բրազիլիա` ԴՆԹ թեստերով ինքնությունները բացահայտելու:
Հաշվետվության հիմնական եզրակացությամբ`օդանավն օդում չի մասնատվել, այլ ջրի հետ բախման արդյունքում է մաս-մաս եղել: Հայտնաբերված չբացված փրկաբաճկոնները վկայում են, որ ուղևորները պատրաստ չեն եղել օվկիանոսի վրա իջնելուն:Օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիմնական նպատակը մնում է «սև արկղերի» հայտնաբերումը: Հայտնի է, որ ազդանշաններն ապահովող ավտոնոմ սնուցման մարտկոցները գործում են կործանումից մինչև 30 օր: Հուլիսի 1-ին ժամկետը լրացավ, սակայն կայացված որոշման համաձայն` որունումները կշարունակվեն ևս 10 օր:
Lenta.ru
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
