Հույսեր կապելով Գոհարյանի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 24, 2010 14:13

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին նախապատրաստվող Երևանի «Փյունիկի» կազմը կհամալրի Բելառուսի ԲԱՏԷ-ի մարզահագուստը կրող Հովհաննես Գոհարյանը։ Ի դեպ, Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հարձակվողը խնդիրներ ունի, նա չի կարողանում ամրապնդվել Բելառուսի չեմպիոնի կազմում։ Մասնավորապես, Գոհարյանը չի մասնակցել Բելառուսի առաջնության վերջին` 16-րդ տուրի ԲԱՏԷ-«Նավթան» (1:1) հանդիպմանը: Հավելենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Բելգրադի «Պարտիզանի» հետ։

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply