Գնդակ` ավելացված խաղաժամանակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 24, 2010 14:05

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վերջին տուրում  թեև D խմբում ընդգրկված Գանայի հավաքականը 0:1 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն, սակայն վերջինիս հետ միասին կշարունակի պայքարը: Առաջին երկու տեղերը գրավեցին Գերմանիայի (6 միավոր) և Գանայի (4) հավաքականները: Իսկ Ավստրալիայի (4) ընտրանին թեև 2:1 հաշվով առավելության հասավ Սերբիայի թիմի նկատմամաբ, սակայն ուղեգրի չտիրացավ` խփած և բաց թողած գնդակների վատ տարբերության պատճառով: Իսկ սերբերն էլ  այդ անհաջողությունից հետո զրկվեցին խմբից դուրս գալու հնարավորությունից: Անգլիայի հավաքականը  խմբային (C) փուլի վերջին խաղում պետք է միայն առավելության հասներ Սլովենիայի հավաքականի նկատմամբ, որպեսզի հաղթահարեր արգելքը: Եվ անգլիացիներին հաղթանակ բերեց 25-րդ րոպեին  Ջերմեն Դեֆոյի մրցակցի դարպասը  խփած գնդակը` 1:0: Անգլիայի հավաքականը վաստակած 5 միավորով  խմբում գրավեց 2-րդ տեղը: Իսկ առաջին տեղում հայտնվեց ԱՄՆ-ի հավաքականը, որը  նույն հաշվով պարտության մատնեց Ալժիրի ընտրանուն և դարձյալ վաստակեց 5 միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով առաջ անցավ Անգլիայի ընտրանուց: Ուշագրավ է, որ ամերիկացիներն իրենց փրկության գնդակը խփեցին մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում: Աչքի ընկավ Լենդոն Դոնավանը (նկարում): Այսպիսով, 1/8 եզրափակչում հունիսի 27-ին կխաղան Գերմանիայի և Անգլիայի հավաքակաները: Մրցակից մյուս զույգը կազմեցին ԱՄՆ-ի  և Գանայի ազգային թիմերը: Ի դեպ, այս երկրների հավաքականները  4 տարի առաջ մրցել էին աշխարհի առաջնության խմբային փուլում և գանացիների հաղթել էին  2:1 հաշվով:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply