Կոկկայի վերին պալատը հաստատել է Կուրիլյան կղզիների պատկանելիությունը Ճապոնիային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 14:35
Ուրբաթ ճանոպանական Կոկկայի` Պարլամենտի վերին պալատը միաձայն ընդունել է Կուրիլյան Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր և Հաբոմաի արխիպելագի` Ճապոնիայի անբաժան մաս ճանաչող օրենքը` կոչ անելով քայլեր ձեռնարկել դրանց վերադարձի համար: Աս օրենքն ավելի վաղ ընդունել էր նաև խորհրդարանի ստորին պալատը:
Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին, հղում անելով Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներին, համարում է, որ նշված կղզիները պատկանում են իրեն, ինչին, սակայն, ճապոնական կողմը հակադրում է ռուս-ճապոնական առևտրի և սահմանների մասին 1855 թ. կնքված Սիմոդյան տրակտատը: Վերջինիս համաձայն` երկու երկրների միջև սահմանն անցնում է Իտուրուպ և Ուրուպ կղզիների միջև:
Այս օրենքը պատրաստվել է իտալական Աքվիլա քաղաքում Մեծ ութնյակի նախատեսվող հանդիպման շրջանակներում կայանալիք ռուս-ճապոնական հանդիպման նախօրեին:
Օրենքի առաջին ընդունումից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարությունն այն անվանել է «ափսոսանքի արժանի»:
Կիոդո ցուսին գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
