Ի նշանավորումն Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2010 13:06

Այսօր` հունիսի 24-ը, Հայ Առաքելական եկեղեցու օրացույցով Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակման օրն է` Սրբոց Թարգմանչացն մերոց` Սահակայ եւ Մեսրովբայ:
Այս նվիրական օրը մեր հայրենի կառավարությունը և Ազգային ժողովը յուրովի նշեցին, ավելի քան յուրովի: Նրանք առաջին ընթերցմամբ ընդունեցին ՙԼեզվի օրենքի՚ մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը տրամագծորեն դեմ է Մաշտոցի և Պարթևի սկզբնավորած գործին: Մեր սրբացած գործիչները նախաձեռնեցին հայ գրեր ստեղծելու և հայկական դպրոցներ բացելու գործը` հանուն մեր ինքնության պահպանման և մեր ազգի հարատևության: Եվ անվերապահորեն կարելի է ասել, որ մենք պահպանել ենք մեզ, մնացել հայ, նախ և առաջ նրանց շնորհիվ է:
Իսկ մեր անկախ պետության իշխանությունները առաջին ընթերցմամբ ընդունեցին մի օրենքի նախագիծ, որը հարված է հասցնում թե° մեր ինքնությանը, թե° անկախ պետության ամենակարևոր հենասյանը: Ըստ նախագծի Հայաստանում կբացվի 11 օտարալեզու ավագ դպրոց, որոնցից 9-ում առարկաները օտար լեզվով կդասավանդվեն 9-րդ դասարանից, իսկ 2- ը կլինեն մասնավոր Դիլիջան և Իջևան քաղաքաներում, որտեղ առարկաներն օտար լեզվով կդասավանդվեն 7-րդ դասարանից:
Սա թերևս ամենավերջին ու ամենաչար կատակն է, որ ճակատագիրը մատուցում է մեզ: Հուսանք ,որ մեր իշխանավորները առաջիկա 3  ամիսների ընթացքում  իմաստություն կունենան և առանց “Լեզվի մասին”օրենքը փոխելու  ավագ դպրոցներում  կուժեղացնեն օտար լեզուների դասավանդումը:

Դիտվել է 3496 անգամ:
Print Friendly

Leave a Reply