Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2010 13:25

Այսօր  տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52236112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ  պահանջարկը` 2 մլրդ 627 մլն 167 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 247 մլն 167 հազար դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 916 281 118 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0364 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերություն`   9.4111 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 8 դիլեր և գանձապետական պահառուն: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply