«Սթար» սուպերմարկետից գողությունը ձախողվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2010 13:15
Հունիսի 23-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետից փորձել են գողություն կատարել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը սուպերմարկետից բերման է ենթարկել 1982 թ. ծնված Գոռ Շ.-ին և նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 1985 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, վերջիններս բաց պատուհանից մուտք գործելու միջոցով` սուպերմարկետից փորձել են գողանալ տարբեր տեսակի ապրանքներ, սակայն բռնվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
