Հայաստան կժամանի Ավստրիայի նախարարի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 24, 2010 11:37

Վաղը  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը  Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի  շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply