Հրդեհներ Երևանում և Արմավիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2010 11:14

Հունիսի 23-ին Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքին հարակից տարածքում այրվել է 1500 քմ., Սեբաստիայի փողոցի «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքում` 4000 քմ., Ներքին Շենգավիթ թաղամասի թիվ 11 փողոցի 2-րդ նրբանցքին հարակից տարածքում` 700 քմ., Անտառային փողոցի կիսակառույց շենքերին հարակից տարածքում` 2500 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 13.01-ին  հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի թիվ 45 տան բակում:

Դեպքի վայր է մեկնել Արմավիր քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13.38-ին:

Այրվել են Ն. Նալբանդյանին պատկանող տան բակում 1 տ. խոտ և 20 կապ վառելափայտ

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply