ԿԳ նախարարը խոստանում է առավելագույնս հետևողական լինել ՙպատժիչ գործողությունների մեջ՚

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 22:56

Ըստ ՙԺառանգություն՚ կուսակցության ուսումնասիրությունների, մասնավորապես, Հայաստանի 30 դպրոցներում ռուսերենը դասավանդվում է առաջին դասարանից, հանրապետությունում առկա են երկլեզու գործող դասարաններ` հատուկ ստեղծված դասագրքերով: Այս մասին Ազգային ժողովի հունիսի 23-ի արտահերթ նիստում` ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հայտարարեց ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` եզրակացնելով, որ տարիներ շարունակ Հայաստանում իրականացվել է օտար լեզվով ուսուցում, ինչը ՙԼեզվի մասին ՚ օրենքով  արգելվում է:

Պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ իր համար նորություն էր 30 դպրոցներում ռուսերենն առաջին դասարանից դասավանդվելու  փաստը: ՙԴա հետաքրքիր նյութ է մեր տեսչական ստուգումների համար, որոնք, վստահ եմ, աշնանը կմեկնարկեն և կտան տեղեկատվություն՚,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ ահազանգը հաստատվելու դեպքում իրենք կլինեն առավելագույնս հետևողական ՙպատժիչ գործողությունների մեջ՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply