Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի Վերհսկիչ պալատի ութերորդ վարչության պետ ,Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Գրիշայի Գրիգորյանը:

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2010 17:30

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի  Վերհսկիչ պալատի ութերորդ վարչության պետ ,Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ  Արթուր Գրիշայի Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանը   իրավաբան է: Ծնվել է 1969 թվականին Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում, որպես գրասենյակի պետ: 1999 թվականից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի պետն է եղել: 2007 թվականի դեկտեմբերից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետեւ` 3-րդ վարչության պետի տեղակալ: 2008 թվականի դեկտեմբերից ութերորդ վարչության պետն է:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Արդարադատության փոխգնդապետ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ, ընթերցանություն:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply