Աչքից հեռու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2010 16:53

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մեկնարկեց Եվրոպայի նետաձգության «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը: Այն կավարտվի հունիսի 26-ին:Մասնակցում են 10 երկրների պատվիրակներ: Սա մեծ թիվ չի կարելի համարել, եթե հաշվի առնենք, որ զգալի ֆինանսներ են ծախսվել: Մրցաշարի անցկացմանը աջակցել են ՀԱՕԿ-ը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչպես նաև արտադրաարդյունաբերական վեց կազմակերպություններ: Սակայն չի հրապարակվում, թե ինչպիսի ֆինանսներ են հատկացվել: Ի դեպ, պարզ չէ, եթե  այդ ամենը արվում է, որպեսզի նետաձգությունը Հայաստանում զարգանա, ապա ինչու է ստուգատեսն աչքից հեռու վայրում անցկացվում: Ընդ որում, չկան ազդագրեր, նույնիսկ ստուգատեսի մեկնարկից առաջ լրագրողների համար ասուլիս չկազմակերպվեց:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply