Հայաստանի հավաքականը ութերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2010 16:46

Մալթայում կայացած Եվրոպայի աթլետիկայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնությունում աթլետիկայի Հայաստանի հավաքականը 15 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը` 324 միավոր: Տարբեր մրցաձևերում աչքի ընկան Արամ Դավթյանը (400 մ վազք`  3-րդ տեղ), Աշոտ Հայրապետյանը (1500 մ վազք`3-րդ տեղ), Արսեն Սարգսյանը (հեռացատկ` 2-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում` 2-րդ տեղ), Հայկանուշ Բեգլարյանը (եռացատկ` 3-րդ տեղ): Մրցաշարի հաղթող ճանաչվեց Դանիայի հավաքականը, որը վաստակեց 519 միավոր: Ապա հաջորդեցին Բուլղարիայի (508,5) և Կիպրոսի (480) ընտրանիները: Վրաստանի (232) և Ադրբեջանի (364) ներկայացուցիչները զբաղեցրին համապատասխանաբար 10-րդ և 6-րդ տեղերը: Մեր երկրի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Հայաստանի ներկայացուցիչները հանդիպեցին Մալթայի հայկական համայնքի անդամներին: Ծաղկեպսակ դրվեց Վալետայի կենտրոնում տեղադրված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply