Անակնկալները շարունակվում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 23, 2010 16:37

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության A  խմբի մրցաշարում պայքարը կշարունակեն Ուրուգվայի և Մեքսիկայի հավաքականները: 3-րդ տուրում այդ թիմերի միջև կայացած մրցամարտում ուրուգվայցիները հաղթեցին 1:0 հաշվով և, վաստակելով 7 միավոր, գրավեցին առաջին տեղը: Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը վերջին խաղում  հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն` 2:1, և, վաստակելով 4 միավոր, հավասարվեց Մեքսիկայի հավաքականին, սակայն խփած և բաց թողած գնդակների ավելի վատ տարբերություն ունենալով, գրավեց 3-րդ տեղը: Այսպիսով, աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականն չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Իսկ ամենազարմանալին այն է, որ  նախկինում աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանսիայի ընտրանին, այս ստուգատեսի հաղթողի հիմնական հավակնորդ համարվելով, տապալվեց խմբային մրցաշարում և զբաղեցրեց վերջին տեղը: B խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը  երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Դիեգո Մարադոնայի գլխավորած թիմն առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչների նկատմամբ` 2:0 և խմբում գրավեց առաջին տեղը: Մյուս ուղեգրի հարցը վճռվեց Հարավային Կորեա – Նիգերիա խաղում` 2:2:  Այդ արդյունքը ձեռնտու էր Հարավային Կորեայի ընտրանուն, որն էլ 4 միավորով գրավեց 2-րդ տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ:

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply