Հայաստանի տնտեսությունը արձանագրում է կայունացման միտումներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 15:37

Ունենալով առաջին հինգ ամիսների վիճակագրական տվյալները՝ վստահորեն կարող եմ ասել, որ Հայասատանի տնտեսությունը մտնում է վերականգնողական փուլ, և դա արդեն աճի տենդենց է. այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Երեկ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, համաձայն որ ՀՆԱ-ն աճել է 8.8 տոկոսով և կազմել է  մոտ 1 տրլն. դրամ:

«Աճ է արձանագրվել  տնտեսությանք բոլոր ճյուղերում,- ասաց նախարարը,- և, եթե  նախորդ ամիսներին մենք կարող էինք խոսել ընդամենը որոշակի դինամիկայի մասին , ապա այսօր մենք վստահ ասում ենք, որ աճն ունի կայուն ուղեգիծ և լուրջ ակնկալիքներ ունենք, որ մինչև տարեվերջ տնտեսության աճը կկազմի շատ ավելի, քան մենք կանխատեսել էինք»:

Այս տարվա բյուջեում ՝ 2010թ. համար կանխատեսված է 1.2 տոկոս աճ: Ֆինանսների նախարարի գնահատականով՝ սա շատ զգուշավոր կանխատեսում էր: Այժմ, Դավթյանն ասաց, որ համադրելով ԱՄՀ-ի և ՀԲ-ի գնահատականները, մինչև տարեվերջ աճի ցուցանիշը կտատանվի 5-10 տոկոս շրջակայքում:

Ֆինանասների նախարարը հատկապես կարևորեց արդյունաբերության ոլորտում աճը՝ 12.1 տոկոս  և 64.5 տոկոս արտահանման ծավալների աճը, որը կազմել է 64.5 տոկոս: Շինարարությունը աճել է 12.5 տոկոսով:

«Ցանկացած երկրի համար 64.5 տոկոս թիվը հսկայական ցուցանիշ է,-ասաց Դավթյանը,- եթե դա լիներ ուրիշ տարիներին, անասելի թիվ կլիներ, սակայն մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նախորդ տարվա ցուցանիշները չափազանց փոքր էին՝ հասկանալի պատճառներով, ըստ այդմ՝ նախորդ տարվա ունեցած բազայի համեմատությամբ է, որ ստացվել է այդպիսի աճ»:

Ֆինանսների նախարարը տնտեսության այդպիսի աննախադեպ աճը պայմանավորեց նասև համաշխարհային տնտեսության  զարգացման հետ. «Չնայած համաշխարհային տնտեսությունը միատարր չէ, և այն, թե ինչպես է զարգանում տնտեսությունը Միացյալ նահանգներում, համեմատել չի կարելի Եվրազոնայի հետ, որը դրական անվանել չի կարելի, սակայն միանշանակ է այդ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ դրական առումով»:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ոչ մի վարկային ռեսուրսների կարիք չի զգում:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply