Վարչապետը շնորհավորել և պարգևատրել է Ռաֆայել Շահբազյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2010 15:18

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է հայ պետական- քաղաքական գործիչ Ռաֆայել Թադևոսի Շահբազյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը կարևորել է Շահբազյանի ներդրումը ՀՀ արդյունաբերության կայացման և զարգացման գործում և նշել, որ նրա անցած ուղին և ներդրած ջանքերը հարկ է, որ օրինակ լինեն շատերի համար։
Վարչապետի որոշմամբ` պետական, հասարակական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և Հայատանի Հանրապետության արդյունաբերության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու վաստակի համար Ռաֆայել Շահբազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
1990-1993թթ. Ռաֆայել Շահբազյանը եղել է ՀՀ պարենի և հացամթերքների նախարարը, կատարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply