Թբիլիսիում կատարվել Է բանկի զինված կողոպուտ, կան վիրավորներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 23, 2010 12:52

Այսօր առավոտյան Թբիլիսիում կատարվել Է ՏաոՊրիվատԲանկի բաժանմունքի զինված կողոպուտ: Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալների՝ հարձակումը կատարվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 9.30-ին՝ այն պահին, երբ փող Է բերվել բանկի բաժանմունք:

Վիրավորվել են երկու գանձիչները, նրանցից մեկը ծանր վիճակում Է: Ականատեսների ասելով՝ հարձակվողները, ենթադրաբար, հինգ հոգի, կատարել են հրազենի առնվազն տասը կրակոց: Ըստ նախնական տվյալների՝ կրակել են ինքնաձիգով եւ ատրճանակով: Հանցագործներին հաջողվել Է փախչել, նրանց բռնելու համար մոբիլիզացվել են ոստիկանության ուժերը: Թե կողոպտիչներին ինչ գումար Է հաջողվել հափշտակել, առայժմ հայտնի չԷ:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply