Օբամա. ճգնաժամից հետո ԱՄՆ-ի Էկոնոմիկան վերականգնվում Է ոչ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 12:45

Ճգնաժամից հետո ԱՄՆ-ի Էկոնոմիկան վերականգնվում Է «ոչ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, երեքշաբթի լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ սա խոստովանել Է նախագահ Բարաք Օբաման: «Մենք հենց նոր ավարտեցինք կաբինետի անդամների խորհրդակցությունը, որտեղ առաջիններից մեկը քննարկվեց ճգնաժամից Էկոնոմիկայի դուրսբերման հարցում ձեռք բերված առաջընթացի հարցը,- նշել Է նա:- Մենք արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ տեսնում ենք Էկոնոմիկայի աճի տեմպերի ավելացում…

Ընթացիկ տարվա սկզբից ի վեր մասնավոր հատվածում ստեղծվել Է ավելի քան 500 հազար աշխատատեղ»: «Բայց մենք նաեւ գիտնեք,- շարունակել Է Օբաման,- որ վերականգնումը տեղի Է ունենում ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք: Միլիոնավոր ամերիկացիներ տակավին զբաղված են աշխատանքի որոնումներով»: Վարչակազմի ղեկավարի խոսքով, խորհրդակցությունում խոսք եղավ «նոր աշխատատեղերի ստեղծման խթանման» կոնկրետ միջոցառումների մասին: Այդ միջոցառումների թվում են օգնությունը փոքր գործարարության վարկավորման բնագավառում, որպեսզի ձեռնարկիչները «կարողանան ավելի շատ աշխատողներ վարձել»:

Դիտվել է 1892 անգամ:
Print Friendly

Leave a Reply