Վիեննայում կառուցվող հյուրանոցը կդառնա Ավստրիայի ամենաբարձր շենքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2010 12:11
Sol Melia հայտնի հյուրանոցային խմբի ղեկավարները եւ Ավստրիայի մայրաքաղաքի իշխանությունները մասնակցել են ME Viena ապագա հյուրանոցի հիմնարկեքի արարողությանը, որին վիճակված է դառնալու Ավստրիայի ամենաբարձր շենքը: 220 մետր բարձրությամբ 60 հարկանի հյուրանոցը կունենա 255 համար Դանուբ գետի վրա բացվող հոյակապ տեսարաններով: Sol Melia-ի գլխավոր տնօրեն Անդրե Գերոնդիոն հաստատել է, որ ընկերության համար «մեծ պատիվ է նախագծին մասնակցելը, որը կդառնա Վիեննայի նոր կողմնորոշիչը ու քաղաքի հյուրերի համար եւս մեկ զարմանալի տեսարժան վայր»:
Ապագա ME Viena-ն կամբողջացնի ME բրենդի հյուրանոցների «հնգյակը» Melia-ի հավաքածուում եւ կդառնա Ավստրիայում այդ խմբի առաջին հյուրանոցը, նշել է caribbeannewsdigital.com ինտերնետ հրատարակությունը: Ներկայում Sol Melia հյուրանոցային ցանցը խոշորագույնն է Իսպանիայում, նրա պորտֆելը բաղկացած է 313 հյուրանոցներից 27 երկրներում, որոնցում աշխատում է 35 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
