Վրաստանում նվազագույն ապրուստամիջոցն ամսական կազմում է մոտ 70 դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2010 11:42

Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ Վրաստանում մեկ աշխատունակ տղամարդու համար նվազագույն ապրուստամիջոցը կազմել է 128,9 լարի: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը` «Սաքստատ»-ը: Ընթացիկ փոխարժեքով ԱՄՆ-ի դոլարի վերահաշվարկով դա կազմում է մոտավորապես 70 դոլար: Միջին սպառողի համար նվազագույն ապուստամիջոցը «Սաքստատ»-ը սահմանել է 114,1 լարի, 4 մարդուց բաղկացած ընտանիքի համար` 216,2 լարի: Մայիսի 1-ի դրությամբ մեկ աշխատունակ տղամարդու համար նվազագույն ապրուստամիջոցը կազմում էր 127,4 լարի, միջին սպառողի համար` 112,8 լարի, 4 մարդուց բաղկացած ընտանիքի համար` 213,6 լարի: 2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ` համապատասխանաբար 131,6 լարի, 116,5 լարի եւ 220,7 լարի:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply