Ադրբեջանում աճում է թմրամոլ կանանց թիվը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2010 0:58
Ադրբեջանի` Թմրանյութերի եւ հանցավորության դեմ ազգային քարոզչության գրասենյակի ղեկավար Մազահիր Էֆենդիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում թմրամոլ կանանց աճ է գրանցել: «Թեեւ նրանց թիվը պաշտոնապես 500 է, բայց այն թմրամոլ կանանց իրական թվի 10-15 տոկոսն է», -ասել է նա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում, ՄԱԿ-ի կողմից հունիսի 26-ը Թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օր հայտարարելու կապակցությամբ, Մ.Էֆենդիեւը թերթին հայտնել է, որ ներկայում Ադրբեջանում թմրամոլների պաշտոնական թիվը 24 հազար է:
«Դա նշանակում է, որ նվազագույնը 200 հազար մարդ այս կամ այն չափով օգտվում է թմրանյութերից: Ցավոք, տարեցտարի ավելանում է ծանր թմրանյութերից օգտվողների թվաքանակը: Նախկինում ավելի շատ չորացված մարիխուանա, հաշիշ էին օգտագործում, իսկ այժմ ավելի տարածված է օփիումի եւ հերոինի օգտագործումը: Այսօր Ադրբեջանում պաշտոնապես գրանցված 500 կին թմրամոլներ կան: Բայց, դա չի արտահայտում իրականությունը: Պաշտոնական տեղեկությունն իրական պատկերի 10-15 տոկոսն է արտահայտում», -ասել է ադրբեջանցի պաշտոնյան:






Facebook
Tweet This
Email This Post
