«Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման եւ պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով աշխատաժողով Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2010 20:10

Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ս.թ. հունիսի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման եւ պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով ՀՀ-ԱՄՆ նախապատրաստական աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման» ծրագրի մասնագետներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաեւ` ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Երկուստեք նշվեց խնդրո առարկայի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա սերտ փոխգործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, ներկայացվեցին առաջարկներ առաջիկայում կայանալիք միջուկային մաքսանենգության ոլորտում գործնական սցենարների կիրառմամբ սեմինարի վերաբերյալ:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply