Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2010 14:29

Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա  նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացում կատարեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» որոշման մեջ:

Խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կեմպես» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Ուժը կորցրած ճանաչվեցին «ՏԻԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 167 և «ԲԱԶՄԱԲԵՐ» ՓԲԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 166 լիցենզիաները՝ իրենց դիմումների համաձայն:

ԿԲ  հասարակայնության հետ  կապերի ծառայություն

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply