«Հրաշալի յոթնյակը»` երկու փորձություններում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 22, 2010 14:48

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հունիսի 26-27-ին Ռուսաստանի  Օրենբուրգ քաղաքում կայանալիք  Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությունը: Ստուգատեսը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքելու: Ուժերը կչափեն  26 երկրների  400-ից ավելի մարզիկ-մարզուհիներ:
Հայաստանի պատիվը կպաշտպանեն 7 ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը, Փայլակ Վարդազարյանը (66 կգ),  Արտյոմ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը (73 կգ), 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Գևորգյանը: Նրան կօգնի Կարեն Սիմոնյանը:Մրցաշարի ավարտից հետո,  մեր երկրի ընտրանին  Օրենբուրգում կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնի, ապա Հայաստանի ներկայացուցիչները կուղևորվեն Ռուսաստանի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն Մոսկվայում  հուլիսի 2-5-ը կայանալիք «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարին:

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply