Գնդակների անձրև

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 22, 2010 14:42

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում խմբային մրցաշարի երկրորդ տուրի վերջին խաղերում ուշագրավ արդյունքներ գրանցվեցին: Գլխավոր իրադարձությունը դարձավ Պորտուգալիայի հավաքականի տարած արտասովոր` 7:0 հաշվով հաղթանակը Հյուսիսային Կորեայի ընտրանու նկատմամբ (G խումբ): Փաստորեն,  սա պատմական իրադարձություն է: Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում  ամենախոշոր հաշիվն է արձանագրվել: Ուշագրավն այն է, որ խաղից հետո կորեացիների հավաքականի գլխավոր մարզիչ Կիմ Չոն Խոն ձախողման հիմնական մեղավորն իրեն է համարել: Նա նշել է, որ ինքը սխալվել է խաղի ռազմավարության ընտրության հարցում: Բացի այդ, մարզչի կարծիքով իր խաղացողներին խանգարել է այն, որ առաջին բաց թողած գնդակից հետո ձգտել են արագորեն վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Մարզիչը խոստացել է, որ հաջորդ` հունիսի 24-ին Կոտ դ Իվուարի հավաքականի հետ կայանակիք խաղում իր թիմը հանդես կգա այլ մարտավարությամբ և հաղթանակի կհասնի: H խմբում ընդգրկված Չիլիի հավաքականն էլ նվազագույն առավելությամբ (1:0) հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչներին: Իսկ Իսպանիայի հավաքականն այս ստուգատեսում առաջին հաղթանակը տարավ` երկու անպատասխան գնդակ խփելով Հոնդուրասի ընտրանու դարպասը` 2:0:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply